Աղավնին թմրամիջոց էր տեղափոխել կալանավայր

ԱՆ քրեակատարողական վարչությունից հայտնում են, որ մայիսի 26-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դիտաշտարակի վրա ծառայություն իրականացնող աշխատակցի զգոնության շնորհիվ հայտնաբերվել է ոտքերին պոլիէթիլենային երկու փաթեթներ ամրացված աղավնի:

Փաթեթների զննությամբ հայտնաբերվել է 0,02 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն կանեփանման մանրացված զանգված և 0,08 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: c3693835-3ab7-45b7-a902-8ff77128e34e dbd833e3-7b3b-4a05-8936-4f6bd68292bb 60077993-e511-49d9-b29b-ebc986c6f10f 97488f95-3c69-416e-bbe9-3ab26cf6165c

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել