Խուզարկվել է Google-ի փարիզյան գրասենյակը

Ֆրանսիայի Ֆինանսների նախարարության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ամերիկյան Google ընկերության փարիզյան գլխավոր գրասենյակում՝ հարկային խարդախության հետաքննության գործի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ինչպես հաղորդվում է ավելի քան 100 հարկային պաշտոնյա է մասնակցել Փարիզի կենտրոնում գտնվող Google-ի շտաբների խուզարկությանը, որը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Ոստիկանությունը հաստատել է խուզարկության մասին լուրերը: Իսկ Google-ը հայտնել է, որ լիովին համագործակցում է Ֆրանսիայի իշխանությունների հետ ծագած խնդիրը լուծելու համար:

Google-ը մեղադրվում է 1,6 մլրդ եվրոյի համարժեք հարկ չվճարելու մեջ: Վերջին ժամանակաշրջանում լուրջ վերահսկողություն է սահմանվել միջազգային ընկերությունների հարկային պարտավորությունների նկատմամբ: Մի քանի կազմակերպություն մեղադրվում են վճարելիք հարկը նվազեցնելու նպատակով  օրինական մեթոդներ օգտագործելու մեջ:

Google-ի պարագայում հարկային կառույցը թույլ է տալիս ընկերությանը հարկեր վճարել Իռլանդիայի Հանրապետությունում նույնիկ երբ վաճառքը առնչվում է Մեծ Բրիտանիայի հետ: Հունվար ամսին ընկերությունը պայմանագիր էր կնքել Մեծ Բրիտանիայի հարկային մարմինների հետ՝ պարտավորվելով 2005թ-ից սկսած վճարել ևս 130 միլիոն եվրո հարկ, սակայն գործարքը արժանացել է խիստ քննադատությունների: Մեծ Բրիտանիայի հանրային եկամուտների կոմիտեն հայտնել է, որ նշված գումարը շատ քիչ է համեմատած  Մեծ Բրիտանիայում ընկերության ստացած եկամուտների հետ:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել