Որքա՞ն մեքենաներ են կրճատել ամեն մի գերատեսչությունից

Ծառայողական մեքենաների կրճատումը կառավարությունում շարունակվում են, ևս 30 ավտոմեքենաներ կկրճատվեն այս շաբաթ: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ գործադիրի աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ընդհանուր առմամբ բյուջեից կրճատվող մեքենաների թիվը 798 է, իսկ հանրապետական գործադիր մարմիններում 137-ն է:

Կառավարությունը այսօր հաստատեց գործադիր իշխանության համապատասխան ոլորտներում ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման մասին նախագիծը:

Կրճատովող մեքենաների թիվը հետևյալն է՝

ՀՀ կառավարության աշխատակազմ՝ 10, ՀՀ արդարադատության նախարարություն՝ 29,  որից՝ քրեակատարող՝ 23, հարկադիր կատարող.՝ 4, ՀՀ բնապահպանության նախարարություն՝ 22, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 41, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն՝ 20, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 70, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ 7, ՀՀ առողջապահության նախարարություն՝ 74, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն՝ 44, ՀՀ ԳՆ-ի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ 43, ՀՀ ԳՆ-ի Ջրային տնտեսության պետական կոմիտե՝ 51, ՀՀ էներգետիկայի նախարարություն՝ 115, ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ 106, ՀՀ մշակույթի նախարարություն՝ 15, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 1, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ 54, ՀՀ քաղաքաշինության նախարարություն՝ 9, ՀՀ սփյուռքի նախարարությունից ոչ մի, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարություն՝ 14, Պետական եկամուտների կոմիտե՝ 56:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել