ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց երեք նախագիծ, որոնցով պետությունը գումար է հատկացնում դատական սխալի համար:
Ըստ նախագծերի` մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործով (N 11578/08 գանգատ) 2016 թվականի հունվարի 21-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեից ԱՆ-ին կհատկացվի 3,600 (երեք հազար վեց հարյուր) եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նույն չափով գումար է նախատեսվում նաև տրամադրել «Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի» գործով, իսկ «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործով 3,630 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ:
Իրավաբան.net