Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի վարորդներ, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն անվճար իրավաբանական խորհրդատվություն է մատուցում վարորդներին՝ կապված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար նշանակված վարչական պատասխանատվության միջոցների հետ:

Անվճար իրավաբանական օգնությունը վարորդներին տրամադրվում է ՀՀ փաստաբանների պալատում. հասցե` Երևան, Զաքիյան 2:

Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ փաստաբանների պալատ, յուրաքնաչյուր ուրբաթ օր՝ ժամը 12:00-ից մինչև 18:00-ն:

Հեռախոս՝ +374-10-600-701, +374-10-600-702, +374-91-066-880»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել