Այսօր գրել էինք, որ ուժգին քամին մեծ վնաս է հասցրել Քննչական կոմիտեի շենքին: Այս առնչությամբ ՔԿ-ից պարզաբանել են. «Երևանում այսօր տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով վնաս է պատճառվել նաև ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքին։ Մասնավորապես պոկվել են շենքի հյուսիս- արևմտյան կողմի արտաքին երեսպատման թիթեղների մի մասը։ Կատարվածի մասին ահազանգվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն։ Արդեն իսկ ձեռնարկվում են տեղային վերականգնողական աշխատանքներ»։
Իրավաբան.net