Մայիսի 21-ին, ժամը 21.14-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Անտառաշեն գյուղում երեխան ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 2007 թ. ծնված Ա. Ա.-ն ընկել է Անտառաշեն գյուղի մոտակայքում գտնվող ՀԷԿ-ի լիճը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեխան լճից դուրս է բերել տեղի ուժերով (անգիտակից վիճակում): Պարզվել է, որ Ա. Ա.-ը մահացած է:
Իրավաբան.net