Վարչապետ Հովիկ Աբրահամյանի 419-Ա որոշման համաձայն՝ Տաջիկստան դիտորդական խումբ է մեկնել: Այս որոշումից տեղեկանում ենք, որ երկու հոգուց բաղկացած խումբը մայիսի 19-23-ը Տաջիկստանի Հանրապետությունում կայանալիք Սահմանադրական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով է մեկնել:
Նաև տեղեկանում ենք, որ գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են պետական բյուջեի միջոցներից: Այս որոշման հավելվածի համաձայն՝ շուրջ 3600 ԱՄՆ դոլար է հատկացվել՝ Տաջիկստանում դիտորդական առաքելություն կատարելու համար:
Այսպես, ճանապարհածախսի համար յուրաքանչյուր դիտորդին հատկացվել է 1000 դոլար, և յուրաքանչյուրի դիտորդին առձեռն հանձնվել 785 դոլար` օրապահիկ և գիշերակացի ծախսեր:
Պետությունն այս անգամ էլ է առատաձեռն գտնվել և որպես օրապահիկ յուրաքանչյուր օրվա համար հատկացրել է 65 դոլար (շուրջ 31 հազար դրամ), իսկ մեկ գիշերի համար՝ 115 դոլար (շուրջ 55 000 դրամ):
Իրավաբան.net