Կլրամշակվի ՀՀ բուհերի վարկանիշավորման մեթոդաբանությունը

Ամփոփվել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ՀՀ բուհերի վարկանիշավորման համակարգի քննարկման և լրամշակման նպատակով կազմակերպված երկօրյա աշխատաժողովը: Քննարկմանը մասնակցող ԿԳ նախարարության, ԿՏԱԿ-ի, ՈԱԱԿ-ի և ՀՀ բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են մի շարք առաջարկություններ՝ վարկանիշավորման համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Ծավալված թեժ և շահագրգիռ քննարկման արդյունքում, մասնավորապես, առաջարկություն է եղել վարկանիշավորման համակարգում լրամշակել մեթոդաբանությունը, փոփոխության ենթարկել որոշակի ցուցանիշներ, ուշադրություն դարձնել վարկանիշավորման մի շարք չափորոշիչների նպատակահարմարությանը, դրանց կիրառությանն ու ձևակերպումներին: Քննարկման մասնակիցները վստահեցրել են, որ աշխատանքային այս ձևաչափը շատ արդյունավետ է ու էական նշանակություն կունենա վարկանիշավորման գործընթացի բարելավման և դրա նկատմամբ վստահության բարձրացման համար:

Ներկայացված առաջարկությունների հիման վրա կկազմվի վարկանիշավորման մեթոդաբանության փոփոխությունների նախագիծ, որը նախ կդրվի հանրային քննարկման, ապա կներկայացվի ՀՀ կրթության և գիտության նախարարի հաստատմանը:

Այս մասին տեղեկացնում են Կրթության և գիտության նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել