ՀՀ վարչապետի 2015թ. հուլիսի 3-ի հանձնարարականի պահանջները կատարելու նպատակով 08.07.2015թ. Ճանապարհային ոստիկանության պետի կողմից տրվել է համապատասխան հանձնարարական` ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետին, ՃՊԾ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների և ուղեկցող սպայական վաշտի հրամանատարներին առ այն, որ մինչև Վիեննայի 1968թ. «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ սահմանված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 93-րդ կետի միջև առկա տարընկալման իրավական կարգավորումը՝ զանցակազմի բացակայության հիմքով իրավախախտում չորակել այն արարքները, որոնց դեպքում լուսացույցի թույլատրող ազդանշանի դեպքում խաչմերուկ մուտք գործած տրանսպորտային միջոցի վարորդը հնարավորություն չունի իր նախընտրած ուղղությամբ ազատել խաչմերուկը:
Ըստ որոշման՝ այն դեպքերում երբ մեքենայի ընթացքին խանգարում է որևէ խոչընդոտ, վարորդը կարող է փոխել գոտին և չտուգանվել: Օրինակ՝ պետք է պտտվեք ձախ` որևէ գոտով, սակայն դիմացը ավտովթար է եղել, Դուք փոխում եք գոտին՝ խախտելով երթևեկության կանոնները, նման դեպքերում, երբ հիմնավոր է գործողությունը, չեք տուգանվի: