Կաշառելու մեջ մեղադրվող զինվորականն արդարացվել է

Զինվորական Էրվին Սարկիսյանին արդարացնող դատական ակտը վերաքննիչ դատարանը թողել է ուժի մեջ. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

 Նշենք, որ  Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նրան արդացրել էր՝ այս տարվա փետրվարին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասով՝ սուտ ցուցմունք տալու համար կաշառելը կամ հարկադրելը: Մեղադրողը  առաջին ատյանի դատավճիռը բողոքարկել էր՝ պահանջելով զինվորականի հանդեպ պատիժ նշանակել 200.000  դրամի չափով տուգանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել