2016 թվականի մայիսի 17-18-ին Հայաստանի Համայնքների Միությունը ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքապետարանում անցկացրեց Կայուն էներգետիկ զարգացման ծրագրերի իրականացման դասընթաց։ Երկօրյա դասընթացները վարեցին Քաղաքապետերի Դաշնագիր ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը։
Դասընթացն անցկացվել է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա կազմակերպության կողմից իրականցվող «Վերականգնվող Էներգիայի և Էներգիայի արդյունավետ Օգտագործման Հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի շրջանակներում` Եվրոպական Միության ֆինանսավորմամբ։ Դասընթացին մասնակցում էին Սպիտակի փոխքաղաքապետը, քաղաքապետարանի և քաղաքային ենթակառույցների այն աշխատակիցները, ովքեր Սպիտակի քաղաքապետի կարգադրությամբ ներառված են ստեղծված Սպիտակ քաղաքի կայուն էներեգետիկ զարգացման ծրագրի իրականացմանն աջակցող խմբում։
Դասընթացի շրջանակներում մասնակիցները ստացան գիտելիքներ էնէրգետիկ ծրագրերի կառավարման և իրականացման մասին, ևս մեկ անգամ քննարկվեց Վայքի կայուն էնէրգետիկ զարգացման գործողութունների պլաները, մասնակիցներին ներկայացվեց նաև վերականգնվող էնէրգիայի աղբյուրները և դրանց օգուտները, էներգաաուդիտը, էնրգետիկ ծրագրերի կառավարման համակարգը, կազմակերպչական կառուցվածքը, բյուջետավորումը և տարեկան գործողությունների պլանավորումը, ՎԱԷՀՔ ծրագրի ֆինանսական մոդելի էությունը և դրա իրականացման քայլերը և այլն։
Սպիտակ քաղաքը հանդիսանում է Քաղաքապետերի դաշնագրին միացած Հայաստանի 10 քաղաքներից մեկը։ Ապրիլի 12-13-ին նմանատիպ դասընթաց էր անցկացվելու նաև ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայքի քաղաքապետարանում, որը նույնպես Քաղաքապետերի դաշնագրին միացած հայաստանյան քաղաքներից է։
Հայաստանի համայնքների միություն, մամուլի և հասարակայության հետ կապերի բաժին
Լուսանկարներներն` այստեղ
Իրավաբան.net