Անլուրջ է մեկ տարի անց պաշտոնանկություններ անելու մասին «վերլուծությունը». Սոնա Տռուզյան

«Հայկական ժամանակ» թերթն այսօրվա համարում, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել է, թե  իշխանությունների կողմից իրականացվելիք գլոբալ փոփոխությանների շրջանակներում քաղաքական կուլիսներում քննարկվում է նաև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության հարցը։

«Իհարկե, պաշտոնանկությունների այդ գործընթացը առաջիկա օրերին չի լինի, ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո։ Իշխանություններն այդպիսով ցանկանում են պետական գրեթե բոլոր համակարգերում սերնդափոխություն անել։ Այդպիսով, Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդն Աղվան Հովսեփյանի տեղակալ Վահագն Հարությունյանն Է։ Վերջինս, հիշեցնենք, հանրությանը հայտնի դարձավ մարտի 1-ի գործով, նա այդ գործով քննչական խմբի ղեկավարն Էր»,–գրում է թերթը։

Այս հրապարկման կապացությամբ Իրավաբան.net-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց. «Ասեկոսեների վրա հիմնված ենթադրություն-վերլուծությունները մեկնաբանելու անհրաժեշտություն չկա:  Հնարավոր պաշտոնանկության մասին «լուրի» ձեւակերպումներն արդեն իսկ վկայում են դրա մտացածին լինելու մասին։ Ապառնի ժամանակով կանխատեսում է արվում, թե ինչ հնարավոր կադրային փոփոխություններ կարող են տեղի ունենալ մեկ տարի անց, իսկ վաղը նույն տրամաբանությամբ գուշակություններ արվեն 5-10 տարի հետո կատարվելիք կամ չկատարվելիք նշանակումների մասին։ Անլուրջ է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել