Ինչպես արդեն հայտնել ենք շորթման համար մեղադրանք է առաջադրվել analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին ու նրա օգնական Վարդիթեր Գիշյանին:
Այս գործով Անի Հովհաննիսյանի պաշտպան է ներգրավվել փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Իրավաբան.net-ի հետ զրույցում փաստաբանը հայտնեց, որ դեռևս նոր է ներգրավվել և ամբողջապես չի ծանոթացել գործի նյութերին: Եվ միայն գործի նյութերի հետ ծանոթանալուց և Անիի հետ զրուցելուց հետո կորոշի՝ ինչ քայլեր պետք է արվեն:
Ինչ վերաբերում է համացանցում հայտնված տեսանյութը, որում Անին ինչ-որ անձի հետ զրուցում է, փաստաբանը նախ նշեց, որ դա կարող է դիտվել նախաքննական տվյալի բացահայտում, ինչն արգելված է, և երկրորդ՝ դեռևս հայտնի չէ, թե արդյո՞ք օրինական ճանապարհով է ձեռքբերվել տեսանյութը, արդյո՞ք այն մոնտաժաված չէ, և ի վերջո, արդյո՞ք տեսանյութում երևացողը հենց Անին է:
Նշենք, որ այս պահին Անին կալանքի տակ է:
Մանրամասները՝ տեսանյութում: