«Analitik.am»-ի գործով կալանավորված Վարդիթեր Գիշյանն այսօր ազատ արձակվեց: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց Գիշյանի փաստաբանը՝ Ստեփան Ոսկանյանը:
Պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել վերաքննիչ ատյան, դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի մասնակի բավարարել էր այն. «Մենք պահանջել էինք առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, վերացնել, ինչպես նաև կիրառել գրավ, դատարանը միայն գրավը բավարարվեց»,- նշեց փաստաբանը: Գրավի չափը 500 հազար ՀՀ դրամ է:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել կայքի երկու աշխատակիցների նկատմամբ՝
Քննությունը իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:
Լուսանկարում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյան