Հանրապետության հրապարակի շատրվանների կենտրոնական ջրավազանի մեջ մի կին է մտել ու դուրս չի գալիս: Այս պահի դրությամբ դեպքի վայրում են փրկրարարները, հոգեբան, շտապօգնություն:
Հոգեբանի և փրկրարաների հորդորներին՝ ջրավազանից դուրս գալու վերաբերյալ, կինը բավականին ագրեսիվ և անվայլուչ խոսքերով է պատասխանում: Այս պահին դեռևս հայտնի չէ նրա նման վարքի պատճառը: Նշենք, որ նա որևէ պահանջ կամ բողոք չի ներկայացնում:
Նշենք, որ այս պահին նրա ձեռքերը շղթայել են, որպեսզի ինքն իրեն չվնասի: Շատրվանների էլեկտրասնուցումը նույնպես կասեցված է. սպասում են ջրավազանը դատարկում են:
Մանրամասները՝ տեսանյութում