«Ջազզվե քիդս» ընկերությունը «Երևանմոլի» հետ համատեղ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ ս.թ. մայիսի 17 – ին ժամը 11:00– ից 14:00 – ն հյուրընկալելու է Երևանի Մարի Իզմիրլյանի անվան գիշերօթիկի սաներին:
Երեխաները հնարավորություն կունենան խաղալ «Նավապետ Քիդի Գանձերի Կղզում», որից հետո կճաշեն «Ջազզվե քիդս» սրճարանում: Նախաձեռնությանը միացել է նաև «Մեգաթոյզ»խաղալիքների խանութ սրահը, ով մեր փոքրիկ հյուրերի համար պատրաստել է անակնալ նվերներ: