ԱԺ պատգամավորի որդու մասնակցությամբ խուլգիանության գործով ևս երկու անձ մեղադրյալ է ներգրավված

Ինչպես հայտնի է, այսօր կալանավորվել է Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը:

2016թ.-ի մայիսի 11-ին` ժամը 16:10-ին Գ.Արսենյանը «Բագրատաշեն» սահմանային անցակետում նա բռնվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նա նշեց նաև, որ ներկայումս այս գործով ևս երկու անձ է ներգրավված՝ որպես մեղադրյալ. «Խուլիգանությանը մասնակցելու կասկածանքով երկու անձ ապրիլի 29-ին ձերբակալվել է, որոնց հետագայում մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Քննիչը որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդություններ է ներկայացրել դատարան, որոնք դատախազը հետ է վերցրել եւ մայիսի 2-ին նրանք արգելանքից ազատ են արձակվել: Իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Մեր տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել «Կրիստալ» գիշերային ակումբում, իսկ վիճաբանությունը սկսել է միմյանց ուսին դիպչելուց:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել