35-ամյա հղի կնոջ մահվան դեպքի կապակցությամբ կկատարվի մասնագիտական վերլուծություն

ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվեց օրեր առաջ մահացած 35-ամյա հղի կնոջ մահվան դեպքը, որին մասնակցում էին հղիությունը վարած և  բուժօգնություն ցուցաբերած բոլոր  բժշկական հաստատությունների ներկայացուցիչները: Հայտնում են նախարարությունից:

Մասնագիտական քննարկման ժամանակ նշվեց, որ հղիի մոտ հայտնաբերվել է տարածուն (գեներացված) տուբերկուլոզ և տուբերկուլոզային մենինգոէնցեֆալիտ:

Նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարեց փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հղիի վարման և բուժօգնության հետ առնչվող  բոլոր բժշկական հաստատություններից (8-րդ պոլիկնիկիա, «Վիտրոմեդ», «Սլավմեդ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն) պահանջել գրավոր բացատրություններ, ինչպես նաև ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ կատարել  դեպքի մանրակրկիտ վերլուծություն և ներկայացնել արդյունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել