Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին հայտարարություն էին տարածել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և շեշտել՝ հաշվի առնելով վերջին շրջանի բռնությունները և շփման գծում լարվածությունը մեղմելու հրատապությունը՝ մենք հավատացած ենք, որ եկել է ժամանակը, երբ պետք է հանդիպում տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: