Առանց բանակցությունների չի կարող լինել խաղաղություն. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հայտարարություն են տարածել՝ Արցախի կոնֆլիկտի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), դեսպան Ջեյմս Ուորլիքը (Ամերիկայի Միացյալ նահանգներ) և դեսպան Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) շարունակում են լիարժեք կերպով հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու իրենց հանձնառությանը:

Հաշվի առնելով վերջին շրջանի բռնությունները և շփման գծում լարվածությունը մեղմելու հրատապությունը՝ մենք հավատացած ենք, որ եկել է ժամանակը, երբ պետք է հանդիպում տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

Մեր արտգործնախարարները պատրաստ են աջակցել հաջորդ շաբաթ Վիեննայում հանդիպման կայացմանը: Հիմնական նպատակը կլինի հրադադարի ռեժիմի վերահաստատումը, վստահության ձևավորմանն ուղղված միջոցների շուրջ համաձայնության ձեռք բերումը, որը նպաստավոր պայմաններ կապահովի համակողմանի կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու համար՝ հիմնվելով քննարկվող տարրերի ու սկզբունքների վրա:

Քանի դեռ բռնությունները շարունակվում են, բանակցությունները չեն կարող հաջողությամբ պսակվել, իսկ առանց բանակցությունների չի կարող լինել խաղաղություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել