Վարչապետի որոշումը՝ Շվեյցարիա պատվիրակություն գործուղելու մասին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ին որոշում է ընդունել՝ Շվեյցարիա պատվիրակություն գործուղելու մասին: 404-Ա որոշոման մեջ մասնավորապես նշվում է.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Աշխատանքի միջազգային համաժողովի 105-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով 2016 թվականի հունիսի 6-8-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»:

Այս որոշման որոշման տեղեկանում ենք, որ պատվիրակությունը գլխավորում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել