ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Դավիթ Չիբուխչյանը 2015թ.-ին 6,5 մլն դրամ, 32 հազար դոլար, 11 հազար եվրո ու 512 հազար ռուսական ռուբլի:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նաև ունի երկու ավտոմեքենա՝ TOYOTA COROLLA 1.6 և KIA SORENTO 3.3 L մակնիշների:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված աշխատավարձից եկամուտները կազմել են 4,7 մլն դրամ: Նա նաև վարձակալության դիմաց ստացել է 3,8 մլն դրամի վճար:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի կինը Էլմիրա Խաչատրյանը 2015թ. վերջում ունեցել է 2,7 մլն դրամ, 14 հազար դոլար ու 8 հազար եվրո:
Աշխատավարձը հարկային տարում՝ 1,1 մլն դրամ, ունեցել է նաև 1 մլն դրամի եկամուտներ: