Նոր պաշտոնանկություններ ոստիկանության համակարգում

Այսօր` մայիսի 12-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով համակարգում նոր պաշտոնանկություններ են տեղի ունեցել: Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ համակարգից ազատվել են ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արա Կարապետյանը ու Գուգարքի ոստիկանության բաժնի պետ Արթուր Շահվերդյանը:

«Սա պայմանավորված է ոստիկանության համակարգում մշտապես տեղի ունեցող բարեփոխումներով»,- հավելեցին ոստիկանության լրատվության վարչությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել