«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դիմել է քաղաքացիներին՝ հրավիրելով խախտումների արձանագրման կենտրոն: Հաղորդագրության մեջ ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն մայիսի 17-ին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում, բոլոր ցանկացողներին հրավիրում է խախտումների արձանագրման կենտրոն՝ աշխատանքային պրոցեսին անձամբ ծանոթանալու նպատակով:
Եթե առաջարկը հետաքրքրում է, խնդրում ենք նախօրոք նամակ ուղարկել մեր ֆեյսբուքյան էջին՝ նշելով այցելության համար Ձեզ առավել հարմար ժամը/ժամերը: Մենք հաշվի կառնենք Ձեր ցանկությունը և այցելության համար համապատասխան ժամ կնշանակենք»: