Վարչապետը նոր որոշումներ է ընդունել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր որոշումներ է ընդունել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման համակարգից: Դրանցից առաջինով կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանին 2016 թվականի մայիսի 10-14-ը գործուղում է Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (Կանկուն)` Լիազորված տնտեսական օպերատորի 3-րդ համաշխարհային կոնֆերանսին մասնակցելու համար: Երկրորդով փոխվում է կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը: Ս. Հայրապետյանին փոխարինում է Ա. Բարխուդարյանը և «Հ. Թորոսյանին՝ Ա. Պողոսյանը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետը:

Երրորդով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Հայաստանի Հանրապետությունում անցկացումը տեղափոխվում է մայիսի 19-20-ը, տեղափոխվել է նաև Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցը՝ նշանակվելով մայիսի 23-24-ը:

Բացի այդ, վարչապետը գործուղման երկու որոշումներ է կատարել, մեկը կապված՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, մյուսը՝ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի այցելությունների հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել