Երևանում տուն է այրվել

Մայիսի 8-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խարբերդի ամառանոցների 27-րդ փողոցի թիվ 419/1 տանը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.22-ին, մարվել՝ 17.42-ին:

Այրվել է Հ. Դ-ին պատկանող տունն ամբողջությամբ` գույքով (30 քմ):

Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել