7-ամյա տղայի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Այսօր Երևանի Նորագավիթ 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկվել 7-ամյա  տղա: Երեխան մինչև հիվանդանոց տեղափոխվելը մահացել է:

Քննչական կոմիտեից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ) և 244-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:

Նշանակվել են դատաբժշական, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել