«Նուբարաշեն» ՔԿՀ-ն նոր պետ ունի

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայանության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ Սերոբ Հարությունյանը մինչ այս պաշտոններ է զբաղեցրել ինչպես քրեակատարողական վարչությունում, այնպես էլ ոստիկանությունում:

 ՔԿՀ-ի նախկին պետ Ռուբիկ Ստեփանյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել