Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կան տուժածներ

Մայիսի 6-ին, ժամը 16.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 141-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 77 CD 177 պ/հ (վարորդ Ս. Ն., ծնվ.1953թ.) և «ՎԱԶ-21099» մակնիշի 24 DD 777 պ/հ (վարորդ Դ. Ա.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Վ. Բ.-ն (ծնվ. 2000թ.) և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ ՌԴ քաղաքացիներ Ե. Մ.-ն (ծնվ. 1985թ.) և Ա. Ս.-ն (ծնվ.1982թ.) տեղափոխվել են Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները Վ. Բ.-ի և Ե. Մ.-ի առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Դ. Ա.-ի և Ա. Ս.-ինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, անջատել են ավտոմեքենաների մարկոցները, դադարեցրել են «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայից վառելիքի արտահոսքը և իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման և մաքրման աշխատանքներ:

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել