ԿԲ-ն հրապարակեց շաբաթական ամփոփ տվյալները

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկանում ենք, որ մայիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 58,826,288 դոլար 477,67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 69,756,924 ԱՄՆ դոլար 479,41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479,04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,717,041 EUR 545,59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,091,085 EUR 551,13 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 727,702,201 ՌԴ ռուբլի 7,25 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 305,294,160 ՌԴ ռուբլի 7,38 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել:

Ապրիլի 25-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 46.7 մլն ԱՄՆ դոլար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել