Տեսախցիկը ֆիքսել է համակարգիչների գողությունը

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու համակարգչային խանութից գողություն կատարած անձանց ինքնությունը։

2016 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, քարով կոտրելով Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող համակարգչային խանութի մուտքի դռան ապակին, ապօրինի մուտք են գործել խանութի սրահ և հափշտակել 5 դյուրակիր համակարգիչ, 1 բարձրացուցիչ և 1 «Apple TV»՝ պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են խանութի սրահում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որոնցում արձանագրված է գողության դրվագը. Կադրերում երևում է երկու տղամարդ, ովքեր քարով հարվածելով  կոտրել են խանութի մուտքի դռան ապակին և սրահից հափշտակել տարբեր առարկաներ:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ  պատկերված անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել