Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների հարցումների պարզաբանում եմ, որ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է ԱԺ երկու պատգամավորի «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է, որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները։
Հետևաբար, այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել։
Միաժամանակ ավելացնենք նաև, որ նախագիծը ներկայացնելով Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասել է. «Ձեր հավանությանն է ներկայացվում կառավարության եզրակացության նախագիծը «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինքի նախագծի վերաբերյալ, ըստ այդ եզրակացության` օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում՝ նաև արտաքին գործոնները»: