Մայիսի 4-ին, ժամը 12.18-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ՝ 1960 թ. ծնված Գ. Պ.-ը ս. թ. մայիսի 2-ին, ժամը 19.00-ի սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել: Վերջին անգամ քաղաքացի Պ.-ին տեսել են մայիսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում Շնող գյուղի մոտակայքում. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ԱԻՆ-ից
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Բագրատաշեն հատվածի 21-րդ կմ-ից սկսել են որոնողափրկարարական աշխատանքները:
Վատ եղանակային պայմաններից ելնելով՝ ժամը 18.30-ին Գ. Պ.-ի որոնողափրկարարական աշխատանքները դադարացվել են: