ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ մայիսի 2-ին Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ-ից:
Քրեական գործը հարուցվել է պանամական օֆշորների նյութերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը)։
ՀՔԾ-ից միայն այսքանը հայտնեցին՝ հավեվելով, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով այլ տեղեկատվություն չեն կարող տալ:
Հիշեցնենք՝ մինչ այս իր հրաժարականը ներկայացնելով Միհրան Պողոսյանը հայտարարել էր. «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին»:
Իրավաբան.net