Ինչպե՞ս է ՊՆ-ն վերաբերում տարկետման իրավունքի վերացման առաջարկին

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կողմ արտահայտվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը վերացնելու մասին առաջարկին:

«Բանակն իր ստեղծման օրվանից միշտ հանդես է եկել նման առաջարկներով: Պարբերաբար հնչեցվել է, որ բանակը լինելով անվտանգության մարմին, միշտ էլ շահագրգռված է՝ համընդհանուր ծառայության անցնել»,- ասաց պարոն Հովհաննիսյանը:

Խոսելով գիտության տուժելու հանգամանքից, նա կարծիք հայտնեց. «Միգուցե կարճաժամկետ հատվածում բնությունը վնասներ կրի, բայց ես չեմ կարծում, որ զինված ուժերում ծառայելուց հետո գիտության մեջ մտնողի քանակի խնդիր կունենանք: Շատերն են սիրում բերել Իսրայելի օրինակը, այս երկրում համընդհանուր բոլորը ծառայում են, արդյոք գիտության հետ խնդի՞ր կա Իսրայելում»:

Անդրադառնալով տարբեր պաշտոնյաների չծառայած լինելու հանգամանքին, պարոն Հովհաննիսյանը նշեց, որ այս հարցով վերադառնում ենք նույն խնդիրին, այն պաշտոնյաները, ովքեր չեն ծառայել՝ առնվազն իրենց մասնագիտության մեջ դոկտորներ կամ գիտության թեկնածուներ են. «Մեր ասածն էլ հենց դա է, ինչի մասին է խոսքը՝ մի կողմից ուզում ենք՝ որևէ բան խոսել, չենք փոխում, հետո էլ հարց ենք բարձրացնում, թե ինչո՞ւ է այդպես»,- ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:

Խոսելով զորակոչում կոռուպցիոն ռիսկերից, նա ասաց. «Եթե կա նման ռիսկեր, մենք փորձում ենք կտրել այդ հնարավորությունը, որ բոլորը ծառայեն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել