Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Այս մասին հաղորդում են ԼՂՀ նախագահականից:
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում: