Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:
ԼՂՀ նախագահականից հայտնում են, որ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ գործողությունների եւ բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: