Ջահերով երթի մասնակից հայ երիտասարդները կանչվել են ոստիկանություն, ծեծի ենթարկվել

«Ջավախք»  հայրենակցական միության հայտարարություն է տարածե ապրիլի 23-ի գիշերը Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ.

«Սույն թվականի ապրիլի 23-­ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն  ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված  սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով  հարգելու  Հայոց  Ցեղասպանության  զոհերի  հիշատակը:  Հասնելով  սրբավայր` նրանք հանդիպել են հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր  խնջույք  էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում:  Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` այդ մարդիկ  կռվի են բռնվել նրանց  հետ, սակայն որոշ ժամանակ անց  հասկացել  են միմյանց: Չնայած դրան կեսգիշերին ոստիկանությունն իրենց տներից հանել և  ոստիկանական  տեղամաս  է տարել  բազմաթիվ  հայ երիտասարդների, որոնց ծեծի են ենթարկել, նվաստացրել և անգամ անվայել խոսքեր հնչեցրել Հայոց Ցեղասպանության հասցեին: Կատարվածը խիստ հուզել է ջավախքահայությանը:

Մենք գտնում ենք, որ բարեկամ երկրում տեղի հայության նկատմամբ իշխանության ներկայացուցիչների նման վարքագիծն անընդունելի է: Հույս ենք հայտնում, որ կատարվածի մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, որը և կհարթի այդ տգեղ միջադեպը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել