Օգնությունները հավասար բաշխելու խնդիր կա. ՊՆ մամուլի քարտուղար

Հարգելի հայրենակիցներ խնդրում ենք ձեզ այսուհետ զինծառայողներին և նրանց ընտանիքներին ուղված բոլոր տեսակի օգնությունները փորձել իրականացնել Աշխատանքի և Սոցիալական Ապահովության նախարարության և ՀՀ ՊՆ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության միջոցով: Այսօր կա ստեղծված նաև համապատասխան հանձնաժողով: Կա հավասար բաշխելու խնդիր, դուք կարող եք անձամբ տալ ձեր օգնությունները, սակայն որպեսզի բոլորին հասնի, խնդրում ենք այդ հանձնաժողովի հետ համագործակցեք: Այս մասին իր ֆեյսբուքյան հաշվում գրառում է կատարել ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել