«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» տնօրենը հայտարարություն տարածեց

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Հայ-ադրբեջանական իրադարձությունները ստիպում են նորովի մոտեցումներ որդեգրել եղած և սպասվող մարտահրավերներին դիմագրավելու համար:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՏՀՏ/ԲՏ ոլորտի մասնագիտական խմբեր է կազմել մոբիլիզացիոն ծրագիր հետևյալ ուղղություններով՝

1. Գաղտնագրված կապի միջոցներ
2. Անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում
3. Անօդաչու թռչող սարքերի չեզոքացում
4. Զորամիավորումների ավտոմատ ղեկավարման համակարգերի ներդրում
5. Ինֆորմացիոն հակազդեցություն/պատերազմ
6. Հարձակվողական զինատեսակների ստեղծում
Եթե ցանկություն ունեք կամավորական սկզբունքներով ընդգրկվելու այս խմբերից որևէ մեկում, խնդրում ենք գրել հետևյալ հասցեով: [email protected] անպայման նշելով Ձեր մասնագիտական հմտությունները, կոնտակտային տվյալները և որ ամենակարևորն է, թե որ սեկցիայում եք ցանկանում ներդրում ունենալ:

Խնդրում եմ տեղեկացնել եթե կարող եք տրամադրել

• Տարածքներ գրասենյակների և ժողովների համար,
• Ավտոմեքենաներ,
• Սարքավորումներ և այլ ռեսուրսներ

Այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել վերոհիշյալ գործընթացին, տեղեկացնում ենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը բացել է հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարներն կուղղվեն ռազմարդյունաբերական մշակումների նախատիպերի ստեղծմանը։

Կոնվերս Բանկ ՓԲԸ
ՀՀ դրամ 19300 52916980200

Փոխանցում կատարելու վերաբերյալ խնդրում եմ տեղեկացնել՝ նամակ հղելով [email protected] :

Հարգանքով՝
Կարեն Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել