Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ճշտվել է ապրիլի 13-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող, 1991 թվականին ծնված, Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ Անդրանիկ Շահինյանի գտնվելու վայրը:
Ապրիլի 29-ին օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի վարչության ծառայողները մայրաքաղաքի Սունդուկյան փողոցի շենքերից մեկի բնակարանից բերման են ենթարկել նրան: Հիշեցնենք, որ Շահինյանը հետախուզվում էր այս տարվա հունվարի մեկին սպանության փորձ և խուլիգանություն կատարելու մեղադրանքներով, խափանման միջոցը` կալանք:
Ոստիկանությունից հաղորդում են, որ նախաքննությունը շարունակվում է:
Իրավաբան.net