Մեքենայի սեփականատերը տուգանվել էր, բայց այն վարել էր այլ անձ. ի՞նչ վճռեց դատարանը

Հայցվոր Խաչատուր Հովհաննիսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության՝ խնդրելով անվավեր ճանաչել ՃՈ-ի տուգանքի որոշումը:

ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ` դատավոր Լիանա Հակոբյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Դիմելով դատարան՝ Խաչատուր Հովհաննիսյանը հայտնել է, որ ինքը ենթարկվել է վարչական պատասխանատվության 8.000 ՀՀ դրամի չափով:

Հայտնել է, որ ինքը մեքենան չի վարել և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված որևէ իրավախախտում չի կատարել: Այդ կապակցությամբ դիմել է պատասխանողին՝ հայտնելով, որ իրավախախտումն ինքը չի կատարել, այլ կատարել է մեկ այլ անձ, սակայն պատասխանողն անհիմն պատճառաբանությամբ մերժել է իր դիմումը:

ՀՀ վարչական դատարան ներկայացված դիմումով պատասխանողի ներկայացուցիչը՝ միջնորդել է որպես վկա հրավիրել և հարցաքննել անձին, ով վարել է մեքենան, ըստ հայցվորի:

Պնդել է նաև, որ ճանապարհային ոստիկանությունը գործել է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, հետևաբար հայցվորի պահանջն անհիմն է և ենթակա մերժման:

Դատարանը խնդրո առարկա տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելու փաստը պարզելու համար որպես վկա դատարան է հրավիրել նշյալ քաղաքացուն, ով ցուցմունք է տվել առ այն, որ իրավախախտման օրը տրանսպորտային միջոցը վարել է ինքը:

Դատավոր Լիանա Հակոբյանը վճռել է Խաչատուր Հովհաննիսյանի հայցն ՃՈ-ի բավարարել, անվավեր ճանաչել տուգանքի մասին որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել