Հրաժարական է ներկայացրել ԼՂՀ օմբուդսմենը

Արցախի օմբուդմսեն Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ այն նախատեսված էր եղել տարեսկզբին, սակայն հետաձգվել է ՄԻՊ-ի ամենամյա զեկույցը պատրաստելու համար:

Պաշտպանն իր բոլոր գործընկերներին շնորհակալություն է հայտնում համատեղ աշխատանքի համար:

Նշենք, որ ԼՂՀ ՄԻՊ-ը զեկույց է ներկայացրել նաև ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունների մասին:

Այս առնչությամբ ՀՀ Մարդու իրավունքների 3-րդ պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեծ ափսոսանքով տեղեկացա Ղարաբաղի Օմբուդսմենի հրաժարականի մասին, ով իր երկարամյա աշխատանքով արժանացել էր բազմաթիվ եվրոպացի գործընկերներիս և իմ խոր հարգանքին: Բացառիկ ազնիվ ու պարկեշտ իրավապաշտպանի հեռացումը Ղարաբաղի կայացած այս ինստիտուտից իսկապես մտահոգիչ է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել