Որոշ դեղամիջոցներ անվավեր են ճանաչվել

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու «ԳԼԱՔՍՈՍՄԻԹԿԼԱՅՆ»  դեղագործական  ընկերության գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում.

         1.  Ֆրանսիայի  «Կատալենտ Ֆրանս Բենհայմ ՍԱ, գրանցման հավաստագրի իրավատեր` Լաբորատոիրե ԳլաքսոՍմիթԿլայն, (Ֆրանսիա)-ի համար» դեղագործական ընկերության  արտադրության «Ավոդարտ, դուտաստերիդ, դեղապատիճներ փափուկ, 0,5մգ, բլիստերում (30/3×10/)»

      2. Իռլանդիայի «Ստիեֆել Լաբորատորիես Իռլանդ ՍՊԸ» դեղագործական ընկերության արտադրության «Դուակ, կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ), բենզոիլ պերօքսիդ, դոնդող, 10մգ/գ+50մգ/գ, 15գ ալյումինե պարկուճ»

     3. Լեհաստանի «ԳլաքսոՍմիթԿլայն Ֆարմասյուտիկալս Ս.Ա.» դեղագործական ընկերության արտադրության «Սալբուտամոլ ցողացիր, սալբուտամոլ (սալբուտամոլի սուլֆատ), ցողացիր շնչառման,  100մկգ/դեղաչափ, 200 դեղաչափ ալյումինե տարայում, դեղաչափիչ մխոցով»

     4.  Ֆրանսիայի «Գլաքսո Ուելքոմ Պրոդուկտիոն, գրանցման հավաստագրի իրավատերը` ԳլաքսոՍմիթԿլայն Ֆարմասյուտիկալս Ս.Ա., (Լեհաստան)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության «Սերետայդ Էվոհալեր, սալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ), ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ), ցողացիր շնչառման, 25մկգ/դեղաչափ+ 250մկգ/դեղաչափ, 120 դեղաչափ ալյումինե տարայում դեղաչափիչ մխոցով»:

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ու «Գեդեոն Ռիխտեր, Հունգարիա» դեղագործական ընկերության գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել

     5. Հունգարիայի  «Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ» դեղագործական ընկերության  արտադրության «Դաիլա, դրոսպիրենոն, էթինիլէստրադիոլ, դեղահատեր թաղանթապատ,  3մգ+0,02մգ, բլիստերում (21/1×21/, 63/3×21/)» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել