Ինչպիսի՞ն է խաղաղության հեռանկարները: Այսօր ԱԺ ամբիոնից ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Նախարարը հստակ պատասխան չտվեց, միայն մեղադրեց Ադրբեջանի ղեկավարությունը. «Ադրբեջանի կողմից երևի իրենց ցանկություն է ներկայացնել, որ ՀՀ-ն դուրս է գալիս բանակցային գործընթացից, դեմ է այս գործընթացին, սուտ է, Հայաստանը կողմ է եղել միայն բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը: Հայաստանը չէ, որ հրաժարվել է հանդիպումներից: Եթե հանդիպումներ չեն կայացել կամ հետաձգվել են, դա ադրբեջանի մեղքն է: Վերջի այդպիսի դեպքը Վաշինգթոնում էր, երբ ադրբեջանցիները հրաժարվեցին անգամ հանդիպել եռանախագահների հետ և իհարկե այսօր ապարդյուն փորձեր են կատարում հարցականի տակ դնել եռակողմ զինադադարի ուժի մեջ գտնվելը: Դրա փորձեր կատարվեցին դիվանագիտական կուլիսներում: Համապատասխան արձագանք եղավ եռանախագահների կողմից, նրանք ասացին այն, ինչ-որ մենք ենք ասում, որ եռակող համաձայնագրերը ուժի մեջ են ու դրանց դրույթները պետք է իրականացվեն: Ադրբեջանը փաստորեն հակադրվում է միջազգային հանրության կարծիքին: Չեք պատկերացնում, թե ինչ պատասխան հնչեց մեր հարցադրմանը, երբ որ ադրբեջանցիները եռանախագահներին հայտնեցին, որ իրենց դեսպանը նոտան ուղարկել էր՝ հարցականի դեմ դնելով զինանդադարի ուժի մեջ գտնվելը, այդ հանձնարարականը չէր ունեցել, ինքնագլուխ հանդես եկել, չէր համաձայնեցվել Բաքվի հետ: Հայտնի ոճ է ադրբեջանական, երբ ձևացնում են, թե տեղյակ չեն, ըստ այդմ՝ տեղյակ չեն, որ սանձազերծել են գործողություններ Հայաստանի դեմ, տեղյակ չեն իրենց զոհերի մասին և այլն»,- ասաց նա:
Ըստ ԱԳ նախարարի՝ ժամանակն է, որ միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի ու Ադրբեջանին վերադարձնի բանակցությունների դաշտ:
Բացի այդ, Էդվարդ Նալվանդյանը նաև բացատրեց, թե Ինչո՞ւ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ:
Ըստ նրա ադրբեջանցիները այս քայլին գնացին, քանի որ ձախողվել են բանակցություններում:
Այդուհանդերձ նա նշեց, որ ադրբեջանական կողմը ստիպված է լինելու վերադառնալ բանակցային սեղան, որովհետև միջազգային պատմության մեջ այլ ելքեր չկան: