Վերջին տարիներին նկատվում է հանցագործությունների առավել պրոֆեսիոնալ իրականացում, մասնավորապես հանցագործության բեմականացման միջոցով:
Բեմականացման միջոցով աղավաղվում է հանցադեպի իրական պատկերը, որի միջոցով փորձ է արվում քննիչին թյուրիմացության մեջ գցել:
Դեպքի վայրի բեմականացումն ունի հետևյալ ընդհանուր գծերը՝
* հանցագործության հետքերի թաքցնում
* չհամատեղվող հանցավոր գործողությունների կատարման նշանների առկայություն
* դեպքի վայրի և կատարվածի իրադրությանը հակասող հանգամանքներ
* դեպքի վայրում դիտվող հանցանշանների անհամապատասխանությունը պատահարի իրական մեխանիզմներին
Հանցագործը, փորձելով քննիչին պարտադրել իր համար ցանկալի իրադրությունը, հաճախ թույլ է տալիս չարդարացված աղավաղումներ, օրինակ՝ հետքերի չափից ավելի արտահայտված բնույթը կարող է վկայել բեմականացման մասին:
Աղբյուրը`Իրավաբան.net