Այս գիշեր 3 զինծառայող է վիրավորվել ՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի իրականացրած հրետակոծության հետևանքով: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է գնահատվում, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքով վերջին երկու օրերի ընթացքում կյանքին վտանգ սպառանցող վիրավորումներ ստացած զինծառայողներ չկան, իսկ այս պահի դրությամբ վիրավորները 34-ն են:
Իսկ ապրիլի 1-4-ը պատերազմական գործողությունների ընթացքում 125 վիրավորներներից 87-ն արդեն դուրս է գրվել, 3-ի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր գնահատվել, 5 հոգու մահացել է:
Ուշագրավ էր այն, որ բանախոսի խոսքով, Ադրբեջանի թիրախում են եղել նաև բուժօգնություն ցուցաբերողներող. առաջնագծում բուժօգնության չոր ավտոմեքենաները գնդակոծվել են, ինչի հետևանքով դրանցից մեկը պայթել է: Բարեբախտաբար, զոհեր չեն եղել: