Նախատեսվում է գազի սակագնի նվազում

Նախատեսվում է, որ գազի սակագինը նաև շարքային սպառողների համար կիջեցվի: «Գազպրոմ-Արմենիան» ընկերության հասարակության հետ կապերի պատասխանտու Շուշան Սարդարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ ընկերությունը, այո պատրաստվում է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները նվազեցնելու հայտով:

Համաձայն իրենց հայտի՝  1 խմ դեպքում ներկայումս գործող  156  դրամ գործող սակագինը կնվազի 10 դրամով՝ 146 դրամ:  Իսկ 10 000 խմ-ից ավել սպառող մյուս բաժանորդների դեպքում (արտադրամասեր, բուժհաստատություններ, և այլն)  սակագինը կնվազի շուրջ 19 դոլարով:

Նշենք նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում դեռևս նման հարցի քննարկում նախատեսված չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել