«Թումո»-ն հայտարարություն է տարածել

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարություն է տարածել.

«Այսօր Հալաբյան փողոցում ավտոբուսի մեջ տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժածներից երեքը՝ Անահիտ Միքայելյանը, Էդգար Գասպարյանը և Ռոլանդ Խոջայանը, Թումոյի ուսանողներն են։ Այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ և՝ բարեբախտաբար, նրանց կյանքերին վտանգ չի սպառնում։ Մենք կապի մեջ ենք պատանիների հարազատների հետ և ուշադիր հետևում ենք նրանց առողջական վիճակին։ Ցանկանում ենք նրանց և դեպքից բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել